«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Ա Սերիայի խաղում «Ֆիորենտինայից» կրած պարտությունը։
Հանդիպման ընթացքում թիմերը երեք ամգամ 11 մետրանոցի իրավունք են ատացել, սակայն երկու թիմերի դարպասապահներն էլ փրկել են իրենց թիմերին։
«Ես սիրում եմ ֆուտբոլը և չեմ ցանկանում մասնակցել այս կրկեսին։ Հիմա 11 մետրանոցներ են նշանակվում ամեն ինչի համար՝ թե՛ մեր, թե՛ մրցակցի օգտին։ Սխալ է, երբ 11 մետրանոց է նշանակվում չնչին հպման համար, սակայն ես չեմ ուզում խառնվել այս գործին:
Կարծում եմ՝ մենք բավականին լավ խաղացինք ներկայիս կազմով։ Մեզ պակասում էր ագրեսիան։ Առաջին խաղակեսում թույլ տվեցինք հեշտ գոլ խփել, իսկ երկրորդ գոլը նույնպես հեռահար հարվածի արդյունք էր։ Ես ֆուտբոլիստներին ասացի, որ դա տակտիկայի խնդիր չէ, այլ նրանք բավական ագրեսիվ չեն պաշտպանությունում և հարձակման գծում», – Ֆոնսեկայի խոսքերը է մեջբերում DAZN-ը։