Պաուլո Ֆոնսեկա. «Մենք գոլ չխփեցինք, և մենք աշխարհի վատագույն թիմն ենք, ինչպես ես վատագույն մարզիչը»

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Ա Սերիայի 7-րդ տուրի խաղում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից հետո (1։2) պատասխանել է քննադատություններին, ինչպես նաև ասել է, որ խաղի 11 մետրանոցները չեն իրացրել այն ֆուտբոլիստները, ովքեր պետք է իրացնեին դրանք։

Հիշեցնենք, որ մրցավարը երկու 11 մետրանոց հարված էր նշանակել «Ֆիորենտինայի» դարպասին, սակայն երկու դեպքում էլ Դավիդ դե Խեան ետ է մղել հարվածը։

«Իտալիայում երբ հաղթում ես, ապա դու լավագույնն ես։ Մենք գոլ չխփեցինք, և մենք աշխարհի վատագույն թիմն ենք, ինչպես ես վատագույն մարզիչը։

Ինչպե՞ս եմ ես վերաբերվում 11 մետրանոցն իրացնողին փոխելուն: Սա չպետք է կրկնվի, ասացի ես ֆուտբոլիստներին։ Ես կատաղած եմ, իսկ 11 մետրանոցը Քրիստիան Պուլիշիչն պետք է իրացնի»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Milan News-ը։