Էրիկ տեն Հագը թարմացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը ԱՊԼ-ում

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում «Ասթոն Վիլան» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Անցած մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կրկնեց Պրեմիեր Լիգայի յոթ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» վաստակած ամենաքիչ միավորների հակառեկորդը՝ 9 միավոր։ Այս մրցաշրջանում հոլանդացին թարմացրել է այն՝ 8 միավոր։

Վաստակած 8 միավորով «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է։