AS-ը հրապարակել է Իսպանիայի առաջնության աղյուսակ, որում հաշվի չի առնվել VAR-ի միջամտությամբ ընդունված որոշումները։
Այսպիսով, եթե Լա Լիգայում չլիներ VAR-ը, ապա «Բարսելոնան» 24 միավորով կշարունակեր մնալ առաջատարի դիրքում։
Մադրիդի «Ռեալը», ինչպես և հիմա, կլիներ երկրորդը, բայց Կառլո Անչելոտիի թիմը կունենար ևս երկու միավոր: Երրորդ տեղում «Ատլետիկոն» է, որը առանց VAR-ի ավելի շատ միավորներ կունենար։
Չորրորդ տեղում է «Վիլյառեալը», սակայն վերջիններս ի տարբերություն առաջատարների, կարող էին ունենալ 2 միավոր ավելի պակաս: