Իտալիայի առաջնության «Ֆիորենտինա» – «Միլան» հանդիպման գլխավոր հերոս Դավիդ դե Խեան, ով կարողացավ երկու 11 մետրանոց ետ մղել, խաղից հետո գրառում է կատարել սոցցանցերում։
«Նախագծվել է Իսպանիայում, արտադրվել է Մանչեսթերում, սիրվում է Իտալիայում», – իր լուսանկարի տակ գրել է Դե Խեան։
Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեան օգոստոսին դարձավ «Ֆիորենտինայի» խաղացող։ Մինչ այդ իսպանացին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո ավելի քան մեկ տարի անցկացրել է առանց ակումբային գրանցման։