Քոուլ Պալմերը ԱՊԼ-ի ռմբարկուների առաջատարն է նախորդ մրցաշրջանի սկզբից

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը նախորդ մրցաշրջանի սկզբից գլխավորում է Պրեմիեր Լիգան գոլերի քանակով։

Անգլիացին ունի 28 գոլ և 16 գոլային փոխանցում, որն ընդհանուր առմամբ տալիս է 44 արդյունավետ գործողություն։

Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է՝ 42 (37+5), իսկ երրորդում՝ «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթկինսը 38 (23+15)։

Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը (36 – 22+14) և «Արսենալի» վինգեր Բուկայո Սական (34 – 18+16)։