«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Բունդեսլիգայի խաղում գրանցված ոչ-ոքին։
«Եկեք պարզապես հանգիստ մնանք. Թիմը հիանալի խաղաց։ Մենք շատ շանսեր ունեինք։ Երևի մենք ավելի լավ արդյունքի էինք արժանի։
Պարզապես պետք է շարունակենք ձգտել դրան և հավատալ, որ կարող ենք հաղթել այսպիսի խաղով։ Ես մեծ հույսեր եմ կապում թիմի հետ և ունեմ բավականաչափ փորձ, որն ինձ հուշում է, որ եթե այսպես շարունակենք, նորից լավ արդյունքներ կգրանցենք։ Պետք է հանգստություն պահպանենք», – Բելգիացու խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։
Այս հանդիպումից հետո «Բավարիան» 14 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի առաջին հորիզոնականը։