Լեոնարդո Բոնուչին կարող էր տեղափոխվել անգլիական գրանդ

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է այն մասին, թե ինչպես կարող էր 2016 թվականին հայտնվել Պրեմիեր լիգայում։

 «Երբ ես որոշեցի հեռանալ «Յուվենթուսից» 2017 թվականին, «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն ցանկանում էին ձեռք բերել իմ տրանսֆերը։ Նրանք առաջարկներ կատարեցին, բայց ես ցանկանում էի մնալ Իտալիայում, ուստի որոշեցի միանալ «Միլանին»: Գվարդիոլան ցանկանում էր ինձ տեսնել «Մանչեսթեր Սիթիում» 2016 թվականի ամռանը», – Բոնուչիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Բոնուչին 2017 թվականին հեռացավ «Յուվենտուսից» և տեղափոխվեց «Միլան»։ Մեկ տարի անց պաշտպանը վերադարձավ թուրինյան ակումբ