Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է հզորացնել թիմի հարձակումը, այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։
Ըստ տեղեկությունների՝ կատալոնացիների ղեկավարությունն իր տեսադաշտում ունի երկու հարձակվող։ Խոսքը «Լիլում» հանդես եկող կանադացի Ջոնաթան Դեյվիդի եւ Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեսի մասին է։
Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» գլխավոր հարվածային ուժը լեհ կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 36-ամյա լեհը ինը հանդիպում է անցկացրել՝ դառնալով տասը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։