«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Ալավեսի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակից հետո խոսել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի մասին, ով նախորդ օրը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել։
«Բարսելոնայի» անունից ամենալավն եմ մաղթում Դանիին», – ասել է Ֆլիկը «Ալավեսի» խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Վիլյառեալ» հանդիպման վերջնամասում Դանի Կարվախալը հյուրերի վինգեր Ժերեմի Պինոյի հետ բախվելու արդյունքում վնասել է խաչաձև կապանները: Իսպանացին չի կարողացել շարունակել հանդիպումը։
Նախատեսվում է, որ Կարվախալը խաղադաշտ դուրս չի գա 8-10 ամիս։