Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել Լա Լիգայի 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղում (2:0), հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլացին մեկնարկային րոպեներից մասնակցեց խաղին և փոխարինվեց 79-րդ րոպեին՝ գոլի հեղինակ դառնալուց 6 րոպե անց։
Ֆուտբոլիստը ուսը բռնած հեռացել է խաղադաշտից։ Հետազոտության արդյունքներով հարձակվողի մոտ ախտորոշվել է ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածք։
Այս մրցաշրջանում 24-ամյա Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։