«Ալ-Ահլին» այժմ բանակցություններ է վարում «Լիվերպուլի» 32-ամյա վինգեր Մոuհամեդ Սալահի հետ, ինչպես նաև հետևում է պայմանագրային իրավիճակին 33-ամյա կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ։ Հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Ահլիի» ծրագրում է այս ֆուտբոլիստներին առաջարկել երեք տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ընդգծվում է, որ ֆուտբոլիստի համար առաջնայինը «Լիվերպուլում» մնալն է, սակայն նա չի բացառում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հնարավորությունը։
Սալահի և Վան Դեյկի պայմանագրերը անգլիական ակումբի հետ նախատեսված են մինչև 2025 թվականի ամառը։