Ա Սերիայի 7-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» ընդունեց «Կալյարիին»։
Թուրինում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հանդիպման 15-րդ րոպեին թուրինցիների հարձակվող Դուշան Վլահովիչը 11 մետրանոցից բացեց խաղի հաշիվը։ Հյուրերը կարողացան փրկվել պարտությունից հանդիպման 88-րդ րոպեին՝ 11 մետրանոցից աչքի ընկավ Ռեզվան Մարինը։
Հանդիպման 90-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Կոնսեյկաոն։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 13 միավորով Ա Սերիայի աղյուսակի 3-րդ տեղում է, «Կալյարին» 6 միավորով 15-րդն է։