Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի խաղում «Չելսին» ընդունեց «Նոթինգհեմ Ֆորեստին»։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեցին հյուրերը Քրիս Վուդի գոլի շնորհիվ, իսկ րոպեներ անց լոնդոնյան ակումբը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ աչքի ընկավ Նոնի Մադուեկեն։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում «Չելսին» 14 միավորով չորրորդն է, «Նոթինգհեմ Ֆորեստը» ունի 10 միավոր և 9-րդն է։
Զուգահեռ ընթացող խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում մրցեց «Ասթոն Վիլայի» հետ։ Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։
Հաջորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Բրենտֆորդին», իսկ «Ասթոն Վիլան» արտագնա խաղում կմրցի «Ֆուլհեմի» հետ։