«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է թե երբ կարող են խաղադաշտ վերադառնալ Ալեքսանդր Զինչենկոն և Մարտին Էդեգորը։
«Ալեքսը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա միջազգային դադարից հետո, եթե ամեն ինչ լավ ընթանա: Ինչ վերաբերում է Մարտինին, ապա դա շատ դժվար է։
Նա շատ քրտնաջան աշխատում է և ցանկանում է վերադառնալ, իրեն լավ է զգում: Դժվար է որևէ հստակ ժամկետի մասին խոսել», – Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Էդեգորը վնասվածք էր ստացել Նորվեգիայի հավաքականի կազմում, միջազգային դադարի ժամանակ, իսկ Զինչենկոն «Արսենալի» կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել օգոստոսի 17-ին՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։