«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մոտ ժամանակներս կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես հայտնում է ESPN-ը, հեռացումը կարող է տեղի ունենալ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի յոթերորդ տուրի խաղում պարտվի «Ասթոն Վիլային»։
Անգլիայի առաջնության վեց հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է յոթ միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը։