ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ կոնֆլիկտ ունի ակումբի վինգեր Ուսման Դեմբելեի հետ, ով դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպման հայտացուցակից (0։2)։
«Երբ ֆուտբոլիստը չի կատարում իր պարտավորությունները, դա կարող է տեղի ունենալ։ Հիմա ամեն ինչ լավ է։
Ես կոշտ եմ, երբ դա անհրաժեշտ է, և նաև մեղմ եմ, երբ դա պահանջվում է։ Սա իմ գլխավոր հմտություններից մեկն է՝ որպես մարզիչ և որպես մարդ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի պարտավորություններ, որոնք պետք է կատարի։
Եթե ֆուտբոլիստները լուրջ սխալ թույլ տան, ես ճիշտ որոշում կկայացնեմ, որքան էլ դա հեշտ կամ դժվար լինի»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ESPN GB-ն։