Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է «Սևիլիա» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Ակումբը առաջարկ է ստացել, սակայն պայմանները ձեռնտու չեն եղել։ Ես նույնիսկ չեմ խառնվել այդ ամենին, քանի որ հարգում եմ իմ թիմը և շատ շնորհակալ եմ նրանց։
Մենք միշտ ազնիվ երկխոսություն ենք վարում։ Բազմիցս կրկնել եմ, որ եթե առաջարկ ստանանք, և դա ձեռնտու լինի ակումբին, ապա ես կխոսեմ անձնական պայմանագրի պայմաններով, ինչպես եղավ «Զենիթի» դեպքում», – Թիկնիզյանի խոսքերն է փոխանցում Չեմպիոնշիփի թղթակից Ալեքսանդր Էրշովը։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ «Սևիլիան» ցանկանում էր Թիկնիզյանին անվճար վարձակալել` առանց գնման տարբերակի։
Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։