LA LIGA. Մադրիդի «Ռեալը» վստահ խաղով հաղթեց «Վիլյառեալին»🎥

Լա Լիգայի 9-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Վիլյառեալի» հետ։ Խաղը ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Մադրիդյան թիմի կազմից աչքի ընկան Ֆեդերիկո Վալվերդեն և Վինիսիուս Ժունիորը։

Այս խաղից հետո «Ռեալը» «Բարսելոնայի» հետ կիսում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը (21-ական միավոր), «Վիլյառեալը» զբաղեցնում է 3-րդ տեղը (17 միավոր)։