LA LIGA. «Բարսելոնան» ջախջախեց «Ալավեսին»🎥

Լա Լիգայի 9-րդ տուրի խաղում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Ալավեսի» հետ և ջախջախեց՝ 3։0 հաշվով։

Կատալոնական ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։

Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 24 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալավեսը» 10 միավորով 12-րդն է։