Հոլանդացի մասնագետ Ռուդ վան Նիստելռոյը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնում կփոխարինի Էրիկ տեն Հագին, եթե նա հեռացվի Անգլիայի առաջնության 7-րդ տուրի «Ասթոն Վիլայի» հետ այսօր՝ հոկտեմբերի 6-ին կայանալիք խաղից հետո։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնը կզբաղեցնի Էրիկ տեն Հագի 48-ամյա օգնականը։ Միաժամանակ, Վան Նիստելռոյը մտավախություն ունի, որ իրեն կարող են մեղադրել հայրենակցին դավաճանելու մեջ, որի օրոք նա միացել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբին։
Անգլիայի առաջնության վեց հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է յոթ միավոր և զբաղեցնում է 14-րդ տեղը։