Հարի Քեյնը վնասվածք է ստացել և խնդրել իրեն փոխարինել

Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Այնտրախտի» հետ (3։3)։

Մյունխենյան թիմի հարձակվող Հարի Քեյնը վնասվածք է ստացել։

Անգլիացին վնասվածք է ստացել ու փոխարինվել խաղի 72-րդ րոպեին։ Ֆուտբոլիստը սկզբում խաղադաշտ է վերադարձել բժշկական օգնություն ստանալուց հետո, սակայն քիչ հետո փոխարինում է խնդրել։

Հիշեցնենք, որ «Բավարիան» վաստակել է 14 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը։