«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի թիմ տեղափոխության մասին։
«Նա ասաց, որ ցանկանում է ավարտել կարիերան, բայց շատ լավ մարզավիճակում է: Հաճելի է թիմում ունենալ նրա փորձն ու որակները։ Երբ խոսեցի նրա հետ, տպավորված էի։ Նա մարդասիրական անձնավորություն է, և ինձ ասաց, որ հենց որ իր կարիքը ունենամ, կմիանա մեզ։
Նա ուժեղ բնավորություն ունի։ Բայց Շչեսնին չի խաղա «Ալավեսի» դեմ, քանի որ դեռ լիովին պատրաստ չէ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Շչեսնին ակումբ է տեղափոխվել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծանր վնասվածքից հետո։