«Ռոման» դիտարկում է անցյալ սեպտեմբերին հռոմեական ակումբը գլխավորած թիմի գլխավոր մարզիչ Իվան Յուրիչին պաշտոնանկ անելու և այս պաշտոնին Դանիելե դե Ռոսիին վերադարձնելու տարբերակը, որին փոխարինել է խորվաթ մասնագետը։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Յուրիչի համար որոշիչ կարող է լինել Իտալիայի առաջնության 7-րդ տուրի «Մոնցայի» հետ հանդիպումը, որը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 6-ին։
Իտալական Ա Սերիայի վեց տուրից հետո «գայլերը» վաստակել են ինը միավոր և այժմ զբաղեցնում են 9-րդ տեղը։
Դե Ռոսին «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2024 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 18-ը։