Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում «Այնտրախտը» սեփական հարկի տակ ընդունեց «Բավարիային»։
Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։
Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օմար Մարմոսը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Ուգո Էկիտիկեն։ Բավարիայի կազմից աչքի ընկան Կիմ Մին Ջեն, Դայո Ուպամեկանոն և Մայքլ Օլիսեն։
Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 14 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Այնտրախտը» 13 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։