Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ծառայություններով, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը առաջին կապն է հաստատել 25-ամյա անգլիացու շրջապատի հետ և մի քանի անգամ խոսել հենց ֆուտբոլիստի հետ։
Ֆուտբոլիստն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, սակայն ընդգծվում է, որ «Ռեալի» շանսերը մեծ են Ալեքսանդր-Առնոլդի և «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ընկերության շնորհիվ։
Պաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: