«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը պատասխանել է թիմի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ապագայի մասին հարցին։
«Վստահ եմ, որ կկարողանանք նոր պայմանագիր կնքել Մուսիալայի հետ։ Մենք բանակցում ենք։ Նա պետք է դառնա «Բավարիայի» դեմքը, ես լավատես եմ։ Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու նա պետք է հեռանա մեր ակումբից»,- Էբերլի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Մուսիալան բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, դարձել երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։