Պրեմիեր Լիգան մերժել է «Մանչեսթեր Սիթիի» խնդրանքը

Պրեմիեր Լիգան մերժել է «Մանչեսթեր Սիթիի» 2025/26 մրցաշրջանի խաղերը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո հետաձգելու խնդրանքը, հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

«Պրեմիեր Լիգան մեզ թույլ չտվեց հետաձգել առաջին երկու խաղերը՝ վերականգնվելու համար։ Շատ շնորհակալություն նրանց»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Աշխարհի ակումբային առաջնությունը թարմացված ձևաչափով կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։ Մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն 32 ակումբներ։