Sport. Հայտնի է՝ «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Բարսելոնան» նշել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին որպես 2025 թվականի ամառային տրանսֆերային գլխավոր նպատակ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկություն ունի պայմանագիր կնքել աստղային ֆուտբոլիստի հետ՝ վերակառուցված «Կամպ Նոու» տնային մարզադաշտի բացման համար։

Միևնույն ժամանակ, «Բլաուգրանայի» ճամբարում տեղյակ են, որ «Մանչեսթեր Սիթիին» պետք է չափազանց զգալի գումար վճարեն նորվեգացի հարձակվողի տրանսֆերի համար, ում պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։