Անտոնիո Ռուդիգեր. «Նա հիանալի ծնողներ ունի»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը խոսել է թիմակից Ջուդ Բելինգհեմի մասին։

«Նա ֆանտաստիկ է: Հավատացեք, նա հիանալի ծնողներ ունի։ Ես մի քանի անգամ խոսել եմ Ջուդի մոր հետ, հանդիպել եմ նրանց, երբ «Չելսիում» էի:

Ջուդն ինձ ասաց, որ իր մայրիկը հիշում է, որ ես միակն էի, ով ողջունեցի նրանց այդ օրը»,- ասել է Ռուդիգերը:

Այս մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմը 7 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել։