PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ֆուլհեմին», «Արսենալը»՝ «Սաութհեմփթոնին»🎥

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի տնային խաղում «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ։ Խաղը ավարտվեց 3։2 հաշվով։

Հյուրերը խաղի 26-րդ րոպեին Անդրեաս Պերեյրայի գոլի շնորհիվ բացեցին հանդիպման հաշիվը։ «Քաղաքայիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Մատեո Կովաչիչը՝ 32-րդ և 47-րդ րոպեներին։ Երկրորդ խաղակեսում Ժերեմի Դոկուն երրորդ գնդակը ուղարկեց «Ֆուլհեմի» դարպասը։

Հյուրերը խաղի վերջնամասում կարողացավ կրճատել հանդիպման հաշիվը, աչքի ընկան Ռոդրիգո Կարվալյոն։

Զուգահեռ ընթացող խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Սաութհեմփթոնին»։ Հանդիպումը ավարտվեց 3։2 հաշվով։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» կիսում են 2-րդ և 3-րդ տեղերը միցաշարային աղյուսակում, թիմերը ունեն վաստակած 17 միավոր։