Ջոն Թերին նշել է իր սերնդի լավագույն թիմին

«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերին նշել է իր սերնդի լավագույն թիմին։

«2009 թվականին «Բարսելոնայի» դեմ «Կամպ Նոում» մրցելը, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի հետ դիմակայելն այն է, ինչի մասին երազում ես և նաև այն, ինչին ձգտում ես:

Ես միշտ ասում եմ, որ այդ «Բարսելոնան» իմ սերնդի լավագույն թիմն է։ Եվ այդ դարաշրջանում նրա հետ կարող էր մրցել միայն մեկ թիմ՝ «Չելսին»»,- գրել է Թերին սոցցանցերից մեկում։

Հիշեցնենք, որ Թերին հանդես է եկել «Չելսիի» գլխավոր թիմում 1998-ից 2017 թվականներին։