Goal. Հայտնի է՝ Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի ֆավորիտը

Goal-ը երկու տուրից հետո «Արսենալին» համարում է Չեմպիոնների Լիգայի ֆավորիտ։

Միկել Արտետայի թիմը ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (1։1) և հաղթեց ՊՍԺ-ին (2։0)։ Մրցաշարային աղյուսակում «Զինագործները» զբաղեցնում են 13-րդ տեղը։

Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է։ Լավագույն 10-յակում հաջորդում են Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը», «Ինտերը», «Բավարիան», «Բայերը», «Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Բորուսիան»։