Ալեխանդրո Գառնաչոն կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «բլաուգրանան» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը և մտադիր է պայմանագիր կնքել արգենտինացու հետ։ 20-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը ներկայումս գնահատվում է 50 միլիոն եվրո։

Գառնաչոյի գործող աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Գառնաչոն վեց հանդիպում է անցկացրել, դառնալով՝ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Լա Լիգայի ութ տուրերի արդյունքներով «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։