Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է «Ալ-Նասրում» տեսնել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փորձում է համոզել սաուդյան ակումբի ղեկավարությանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին առաջարկել շաբաթական 1 միլիոն ֆունտ (1,19 միլիոն եվրո) պայմանագիր։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Աղբյուրի համաձայն, պորտուգալացի ֆուտբոլիստը կարծում է, որ Դե Բրույնեի համալրումը թիմում կարող է օգնել «Ալ-Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի թոփ-ակումբ։ Ռոնալդուն կարծում է, որ «Ալ-Նասրի» ղեկավարությունը պետք է օգտվեն 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի հետ կապված իրավիճակից, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։