BUNDESLIGA. Լևերկուզենի «Բայերը» ձեռքից բաց թողեց հաղթանակը «Հոլշտայնի» հետ խաղում🎥

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» մրցեց «Հոլշտայնի» հետ։ Խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Խաբի Ալոնսոյի թիմը առաջին կեսում ուներ երկու գնդակի առավելություն, սակայն չկարողացան պահպանել իրենց առավելությունը։ Տանտերերի կազմից աչքի ընկան Վիկտոր Բոնիֆասը և Յոնաս Հոֆմանը։

Հյուրերը կրճատեցին խաղի հաշիվը 45-րդ րոպեին Մաքս Գեշվիլի գոլի շնորհիվ, իսկ երկրորդ խաղակեսում Ֆիտե Արփին 11 մետրանոցից հավասարեցրեց խաղի հաշիվը։

Հիշեցնենք, որ «Բայերը» 11 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Հոլշտայնը» 2 միավորով 17-րդ է մրցաշարային աղյուսակում։