«Բարսելոնան» որոշում է կայացրել Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» որոշել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագան։

Ինչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել է, որ ֆուտբոլիստը ի վիճակի է երկար ժամանակ բարձր մակարդակի խաղ ցուցադրել, ուստի հաջորդ տարի նոր գլխավոր հարձակվող ձեռք բերելու պլաններ չկան։

Այս մրցաշրջանում 36-ամյա Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։