Արնե Սլոտը դարձավ «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին մարզիչը այս ցուցանիշով

«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելեսին»։

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արնե Սլոտի համար այս խաղը 10-րդն էր թիմի ղեկին։ Դրանցում «Լիվերպուլը» տարել է 9 հաղթանակ, կրելով մեկ պարտություն։

Ըստ Opta-ի, Սլոտը դարձավ «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին մարզիչը, ով հաղթել է ակումբում իր առաջին 10 հանդիպումներից իննում։