Հայտնի է, թե ով կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է վերսկսել բանակցությունները Թոմաս Տուխելի հետ, եթե Էրիկ Տեն Հագը հեռացվի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչը ինտենսիվ ճնշման տակ է Պրեմիեր լիգայում մրցաշրջանի աղետալի մեկնարկից հետո:

Եթե ​​Տեն Հագի հրաժարականն իսկապես կայանա, ապա ակումբի ղեկավարությունը կցանկանար գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Տուխելին։

Անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն բանակցել է Տուխելի հետ, սակայն կողմերը չեն կարողացել փոխադարձ համաձայնության գալ։