Անտոնիո Ռուդիգեր. «Նա հասուն տղա է դարձել»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կարծում է, որ հարձակվող Կիլիան Մբապպեն դրական ազդեցություն ունի մադրիդյան ակումբի վրա։

«Դուք լսում եք այսպիսի բաներ. «Օ՜, Մբապպեն չի հարմարվի թիմում», բայց նա շատ պարզ տղա է:

Ես տեսնում եմ, որ նա դառնում է ավելի հասուն: Նա արդեն գոլեր է խփում, ազդեցություն թողնում, իսկ Վինիի, Ռոդրիգոյի ու Ջուդի հետ նրա կոմբինացիան ավելի լավն է դառնում»,- Ռուդիգերի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։