Վոյցեխ Շչեսնի․ «Եկել եմ իմ դիրքի համար պայքարելու»

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է կատալոնական ակումբում իր դիրքի մասին։

«Ինձ որևէ երաշխիք չի տրվել ակումբում մշտական ​​տեղի համար, ֆուտբոլում երաշխիքներ չկան։ Եկել եմ իմ դիրքի համար պայքարելու։

Եթե ​​ես պարտվեմ մրցակցությունում, իսկ Պենյան լավ խաղա այս մրցաշրջանում, ապա չեմ տխրի։ Ակումբն ինձ խնդրեց օգնել, և ես կանեմ դա»,- լեհ դարպասապահի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Շչեսնիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։