Տիագու Մոտտա. «Տղաները շարունակեցին պայքարել, կենտրոնացած էին և վճռական՝ անելու այն, ինչի համար եկել էինք այստեղ»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտտան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրի խաղում «Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակը (3։2)։

«Մենք ճիշտ տրամադրվածությամբ ենք մոտեցել խաղին, սա արժանի հաղթանակ է: Մենք լավ գլուխ հանեցինք իրավիճակներից, որոնք մեզ ձեռնտու չէին։ Տղաները շարունակեցին պայքարել, կենտրոնացած էին և վճռական՝ անելու այն, ինչի համար եկել էինք այստեղ։ Մենք գոհ ենք խաղից ու արդյունքից»,- Մոտտայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Յուվենտուսը» երկու տուրում վաստակել է 6 միավոր և 7-րդ տեղում է։