Հայտնի է՝ Ա Սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Իտալիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը։

Նախորդ ամիս «Նապոլին» երեք հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում։ Դրանցում թիմը ոչ մի գոլ բաց չի թողել։

Ներկայումս «Նապոլին» 13 միավորով առաջին տեղում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։