Հայտնի է դարձել, թե ինչու է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն բաց թողել Չեմպիոնների Լիգայի «Լիլի» դեմ հանդիպումը։ Ֆուտբոլիստը չի խաղացել մեջքի խնդիրների պատճառով։
Բրազիլացին վնասվածք է ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում (1։1) Լա Լիգայում։ Այս մասին հաղորդում է MadridXtra-ն։
Ռոդրիգոն Չեմպիոնների Լիգայի հանդիպման ժամանակ պահեստայինների նստարանին էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։ Նրա բացակայությամբ «Ռեալը» 0։1 հաշվով պարտվեց ֆրանսիական «Լիլին»։