Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը», «Ատլետիկոն» և «Ժիրոնան» պարտություն կրեցին։
«Ռեալը» հյուրընկալվելիս պարտվեց ֆրանսիական «Լիլին» (0:1), «Ատլետիկոն» ջախջախիչ պարտություն կրեց պորտուգալական «Բենֆիկայից» (0:4), իսկ «Ժիրոնան» սեփական հարկի տակ պարտվեց հոլանդական «Ֆեյենորդին» (2։3)։
Ինչպես հայտնում է Opta-ն, Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ առաջին անգամ իսպանական ակումբները մրցաշարի մեկ օրվա ընթացքում երեք խաղում պարտվել են։