«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի՝ «Բոլոնիայի» հետ տնային խաղում։
32-ամյա եգիպտացու համար սա 45-րդ գոլն էր այս մրցաշարում։
Այսպիսով, Սալահին հաջողվեց գերազանցել «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի ռեկորդը, ով Չեմպիոնների Լիգայում խփել է 44 գոլ և դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանում։