Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» ընդունեց «Բոլոնիային»։ Հանդիպումը ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Ալեքսիս ՄակԱլիսթերը, իսկ 75-րդ րոպեին թիմի առավելությունը կրկնապատկեց Մոհամեդ Սալահը։
Ինչպես հայտնում է B/R Football-ը, Սալահը դարձավ «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի հինգ անընդմեջ խաղում «Էնֆիլդում»։