«Ռեալը» պարտվելով «Լիլին», ընդհատեց միանգամից երեք տպավորիչ անպարտելի շարք

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս պարտվեց «Լիլին»։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով։

Պարտություն կրելով՝ «Ռեալը» ընդհատեց մի քանի տպավորիչ անպարտելի շարք։

Մադրիդյան ակումբը անպարտելի է եղել Չեմպիոնների Լիգայում 14 խաղում, բոլոր խաղերում՝ 36 խաղ, ինչպես նաև 25 հանդիպումների շարան է ունեցել բոլոր մրցաշարերում՝ առանց պարտության։