«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին MLS-ի կանոնավոր առաջնությունում թիմի վաղաժամ չեմպիոնության շնորհիվ նվաճեց իր կարիերայի 46-րդ տիտղոսը։
Անցյալ տարի 37-ամյա արգենտինացին «Ինտեր Մայամիի» հետ նվաճեց լիգայի գավաթը։ Նախկինում նա խաղացել է նաև ՊՍԺ-ում, որի հետ երկու անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը և նվաճել Ֆրանսիայի Սուպերգավաթը, և «Բարսելոնայում», որի հետ նվաճել է 34 տիտղոս։
Արգենտինայի հետ Մեսսին հաղթել է աշխարհի առաջնությունում (2022), Կոպա Ամերիկա (2021, 2024), Ֆինալիսիման (2022), Օլիմպիական խաղերը (2008) և աշխարհի երիտասարդական առաջնությունը (2005)։