Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի արտագնա խաղում «Բենֆիկայից» կրած խոշոր հաշվով պարտությունը (0։4)։
«Սա միանշանակ մրցաշրջանի վատագույն խաղն էր։ Շատ վատ հանդիպում էր։ Մենք չմտանք խաղի մեջ։ Ամոթ է այսպես պարտվելը։ Նման տպավորություն թողնելու մեջ լավ բան չկա։ Այլևս ասելու բան չկա։
Նման հանդիպումներ լինում են, բայց մենք չպետք է մեզ թույլ տանք նման բան լինել, քանի որ մենք փչացնում ենք ակումբի իմիջը»,- Օբլակի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հաջորդ տուրում «Ատլետիկոն» տանը կմրցի «Լիլի» հետ, որը սեփական հարկի տակ հաղթեց Մադրիդի «Ռեալին» (1:0)։